La Gazzetta Dello Sport-ը հայտնում է, որ «Ռոման» առաջիկայում նոր պայմանագիր կառաջարկի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Գործող պայմանագիրն ավարտվում է մյուս ամռանը, սակայն հռոմեկան ակումբը ցանկանում է մինչև այս տարվա վերջ նոր պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ: