Արսեն Հարությունյանը դարձավ չեմպիոն և նվաճեց աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր

Ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2020թ-ի մեծահասակների առաջնությունը, չեմպիոնի կոչմանը, ինչպես նաև դեկտեմբերի 14-20-ին Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրին արժանացավ ազատ ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Հարությունյանը։
Արսենը մեզ հետ զրույցում նշեց, որ անցկացրել է 4 գոտեմարտ և բոլորն էլ ավարտել հաղթանակով։
Չնայած երիտասարդ տարիքին այս մրցաշարին մասնակցել է նաև Արսենի եղբայրը՝ Նորիկ Հարությունյանը, շատ ակտիվ գոտեմարտներ է անցկացրել և գրավել է երրորդ տեղը։
Sportx-ի թիմը հաջողություն է մաղթում Արսենին աշխարհի առաջնությանը.