Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգա․ «Վահագնի Սիթի»-ն ամրապնդվում է առաջին հորիզոնականում

Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 13-րդ տուրում «Վահագնի Սիթի»-ն՝ 88-69 հաշվով հաղթեց «Ուրարտու»-ին։

Առաջին քառորդն ավարտվեց հավասար հաշվով, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ էր «Վահագնի Սիթին»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հանդիպման ամենաարդյունավետը «Ուրարտուից» Լոգան Պրիմերանոն էր՝ վաստակած 29 միավորով: Բասկետբոլիստը 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

 

Այս հաղթանակից հետո «Վահագնի Սիթին» 22 միավորով առաջատարն է, իսկ «Ուրարտուն» 20 միավորով երրորդն է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով