«Վանը» հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 13֊րդ տուրի շրջանակներում «Շիրակը» հյուրընկալվեց «Վանին»։ Առաջին խաղակեսի 24-րդ րոպեում հաշիվը բացեց «Վանի» հարձակվող Միհրան Մանասյանը։ Այնուհետ, 36-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Շիրակի» հարձակվող Արամ Մուրադյանը։ 70-րդ րոպեին Էզա Կուասիի գոլի շնորհիվ «Վանը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ, իսկ 3-րդ գոլի հեղինակ դարձավ Էդգար Մովսեսյանը՝ խաղի 81-րդ րոպեին։
Հանդիպման ընթացքում դեղին քարտ ստացավ ինչպես «Շիրակի» ֆուտբոլիստ Աղվան Հակոբյանը, այնպես էլ «Վանը» ֆուտբելիստ Վահագն Այվազյանը։ Այսպիսով լարված խաղում ևս երեք միավոր վաստակեց «Վան» ՖԱ֊ն։