2021թ-ին մեր գեղասահորդները կմասնակցեն 2 մեծ մրցաշարի

2021թ-ին  կանցկացվի գեղասահքի 2 մեծ մրցաշար՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, այս ինչպես նաև նշված մարզաձևի հայաստանում զարգացման խնդիրների և մեր գեղասահորդների հաջողությունների մասին զրուցել ենք  ՀՀ գեղասահքի Ֆեդերացիայի Գլխավոր Քարտուղար՝ Լենա Նիկողոսյանի հետ

 

Առաջիկայում սպասվում են ուսումնամարզական հավաքներ մի քանի երկրներում,  նշե՞ք նպատակը

-Ուսումնամարզական հավաքներն ինտենսիվորեն ընթանում են, քանի որ արջևում ունենք բարձր վարկանիշով մրցաշարեր, որոնք հատկապես այս տարի վճռորոշ են մեր գեղասահորդների

համար։ Զագրեբում պետք է կայանա Եվրոպայի առաջնությունը։ Այնուհետև մեր մարզիկները կմասնակցեն մի շարք այլ վարկանիշային մրացաշարերի, ապա Մարտի 22-28 Շվեդիայում կայանալիք

«Գեղասահքի մեծահասկաներ աշխարհի առաջնությանը», որտեղ էլ որ վերը նշված մրցաշարերի հավաքած միավորների հիման վրա կվորոշվի Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքը։

 

Հայաստանում կա՞ն բավարար քանակությամբ և որակի գեղասահքի դպրոցներ,
պրոֆեսիոնալ սահադաշտներ և մասնագետներ

-Այո, Հայաստանում կա 2 միջազգային ստանդարտի սահադաշտ և կից դպորցներ, դրանք են «Գեղասահքի և Հոկեյի մարզադպորոցը» և «Գազպրոմ Արմենիա» ուսումնա-սպորտային

համալիրի սահադաշտը, ունենք նաև պրոֆեսիոնալ մարզիչեր, որոնք մարզում են մեր հավաքական թիմի գեղասահորդներին։

 

Քանի ո՞ր այս մարզաձևում հաջողություններ գրանցելու համար պարտադիր պայման է
շատ փոքր տարիքից սկսել մարզումները ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում փոքրիկների
հետաքրքվածությունը դեպի գեղասահքը

 

-Գեղասահքով զբաղվելու և հետագայում ցանկալի արդյունք գրանցելու համար պետք մարզվել սկսել , 3-4 տարեկանից, որոշ դեպքերում կախված երեխայի ճկունությունից և

սպորտային ակտիվությունից, կարելի է սկսել նաև ավելի ուշ։ Երբ 2016թ․ վերջապես բացվեց «Գեղասահքի և Հոկեյի մարզադպորոցը» հետաքրքրությունը այս սպորտաձևի

նկատմամբ չափազանց շատ էր, սակայն աստիճանաբար նվազեց։ 2020թ-ը էլ ավելի վատ անդրադարձավ գեղասահքի վրա։

 

Խոսեք մեր մարզիկների գրանցած հաջողությունների մասին և ի՞նչ անուններ է տվել Հայաստանը այս մարզաձևում աշխարհին

-Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայիս գեղասահորդները, որոնք մասնակցում են միջազագային մրցաշարերի Գրան- Պրի-երի, պարբերաբար գրանցում են գոհացուցիչ արդյունքներ։ Մեզ համար առավել կարևոր է աշխարի կարևորագույն մրացաշարերին մասնակցությունը, որոնցից են Եվրոպայի և Աշխարհի առաջնությունները, որտեղ մեր մարզիկները անցնում են եզրափակիչ փուլ հայտնվելով 24 մասնակիցների մեջ, որն արդեն գոհացուցիչ է ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի համար։

Նշեմ նաև, որ վերջերս Մոսկվայում կայացավ «Ռոստելեկոմ գավաթ մեծահասակների գրան-պրի» մրցաշարը, որտեղ Միջազգային ֆեդերացիայի կողմից

հատուկ հրավերով մասնակցեց մեր գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը։

Ի՞նչն է խանգարում Հայաստանում այս մարզաձևի առավել զարգացման համար

-Այս մարզաձևի զարգացման համար մեզ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ մարզչական սեմինարներ անցկացնել, արտերկրից ժամանած, մարզիչների տեխնիկական մասնագետների հետ։

Տարին մի քանի անգամ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիային օգնելու նպատակով Հայաստան է ժամանում մեր հայրենակից, Միջազգային ֆեդերացիայի որակավորված տեխնիկական մասագետ

Սարգիս Թևանյանը և սեմինարներ է անցակցնում։

 

Առաջիկայում ի՞նչ միջազգային կամ տեղական միջոցառումներ են սպասվում

-Ինչպես արդեն նշեցի Հունվարի 25-31-ը Զագրեբում պետք է կայանա «Եվրոպայի գեղասահքի առաջնությունը»։ Այնուհետև վարկանիշային այլ մրցաշարեր կմասնակցեն մեր գեղասահորդները։
Իսկ Մարտի 22-28 Շվեդիայում տեղի կունենա «Գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունը»։

 

Ի՞նչ կցանկանաք ավելացնել վերջում

Ցանակնում եմ ունենանք  խաղաղ երկինք, շատ շուտ վերանա աշխարհը կլանած այս համաճարակը , որը խոչընդոտում է շատ մրցաշարերի կայացմանը և թող 2021 թվականը լինի միայն հաղթանակների տարի։

Շնորհակալ ենք հարցազրույցի համար, մենք ևս միանում ենք Ձեր մաղթանքներին։

Հեղ․ Ռ․ Մարգարյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով