Հրաշքով փրկված չեմպիոնի պատմությունը

sportx.am-ի լրագրող՝ Գոհար Նավասարդյանը այցելել է  ՀՀ ծանրամարտի չեմպիոն 18-ամյա Վանաձորցի Տիգրան Մարտիրոսյանին, ով պատերազմի օրերին ծանր վիրավորում է ստացել և այժմ գտնվում է բուժման մեջ:

Տիգրանը ծառայել է Հադրութում, եղել է հերթափոխի ավագ: Մեզ հետ զրույցում հերոսի մայրը նշեց,որ Տիգրանը Սետեմբերի 25-ին ընդունել է հերթափոխն ու 2 օր անց մասնակցել ակտիվ մարտերին: Հոկտեմբերի 6-ին Տիգրանն աչքի շրջանում վիրավորում է ստացել, սակայն առաջին բուժօգնությունից հետո կրկին շարք է վերադարձել: Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած ակտիվ մարտերից մեկ օր անց զինակից ընկերները որոշում են գիշերով գնալ ու ռիսկային գոտուց դուրս հանել իրենց ընկերների դիերը: Բարեբախտաբար ծանրամարտիկին բնորոշ դիմադրողականությամբ Տիգրանը կարողացել է դիմակայել մահվանն ու օգնության հասած ընկերները մեկ օր անց նրան գտել են ուժասպառ վիճակում: Առաջին բուժօգնությունն ստացել է Ստեփանակերտում, կարճ ժամանակ անց նրան ուղաթիռով տեղափոխել են Երեւան: Տիգրանի մայրը նշեց նաև, որ որդին եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն, մինչև բանակ գնալը պատրաստվում էր մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, սակայն ուսի վնասվածքի պատճառով չի կարողացել դա անել: Այնուհետև զորակոչվել է բանակ:

Այսօր Տիգրանը անկախ ստացած վիրավորումներից լիահույս է, որ շուտով կապաքինվի և կրկին կկարողանա զբաղվել ծանրամարտով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով