«Նոայի» դարպասապահները այսուհետ հանդես կգան խորհրդանշական մարզահագուստով

«Նոա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է ակումբի դարպաապահների նոր մարզահագուստը, որով նրանք այսուհետ հանդես կգան:
«Ներկայացնում ենք մեր դարպասապահների նոր մարզահագուստը, որը խորհրդանշում է Արցախի վեհ լեռներն ու հարուստ բնությունը:
Այսուհետ տղաները կկրեն նաև այս մարզաշապիկը՝ որպես Արցախի և հայ ժողովրդի անկոտրում ոգու խորհրդանիշ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ: