ՀՀ ծանրամարտի պատանիների կրկնակի մեդալակիր, Հայաստանի զինված ուժերի զինծառայող Մհեր Քոչինյանը կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը

Մհեր Քոչինյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 19-ին Վանաձորում, վաղ տարիքից սկսել է զբաղվել ծանրամարտով և այս մարզաձևում գրանցել է լուրջ հաջողություններ։
Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուի ծանրամարտի բաժին, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ։
Ծառայել է ՀՀ զինված ուժերում, մասնակցել է Ռուսաստանի Աստրախան քաղաքում «Կովկաս 2020» զորավարժություններին։ Արժանացել է ՝ բանակի գերազանցիկ, քաջարի մարտիկ և ՀՀ ԶՈՒ լավագույն մարտիկ-զինվոր կրծքանշաններին։
Մհերը մասնակցել է հայ-ադրբեջանական պատերազմին և զոհվել է նոյեմբերի 9-ին՝ կյանքը նվիրելով Շուշիի պաշտպանությանը։
Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։