«Բավարիան» Մադրիդ է մեկնել առանց մի քանի առաջատարների

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Ատլետիկո» – «Բավարիա» խաղում գերմանական թիմը հանդես կգա ոչ մարտական կազմով:

Մյունխենցիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնարկային կազմի 4 ֆուտբոլիստների հանգստի հնարավորություն է տվել, գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Մադրիդ չեն մեկնել դարպասապահ Մանուել Նոյերը, կիսապաշտպաններ Լեոն Գորետցկան և Կորենտեն Տոլիսսոն, ինչպես նաև հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Հիշեցնենք, մեկնարկային 4 տուրերում վաստակած 12 միավորի շնորհիվ «Բավարիան» արդեն ապահովել է խմբում առաջին տեղը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով