Գրազ Բայրամյանի ու Կարպինի միջև. «Խորիկը պետք է մազերը կտրի կամ ներկի, եթե…»

«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատմել է թիմի կիսապաշտպան՝ Խորեն Բայրամյանի հետ գրազի մասին:

«Խորիկը մրցաշրջանի սկզբում լավ էր խաղում, բայց գոլ խփել չէր ստացվում:

Ինչ վերաբերվում է մեր միջև նոր գրազին, ապա նա պետք է այս տարվա վերջին խաղերում նվազագույնը 2 գոլ խփի: Եթե դա չանի, ապա պետք է ճաղատ դառնա կամ մազերը վառ գույնով ներկի»,- Матч Премьер-ի եթերում ասել է մարզիչը:

Նշենք, որ 2020 թվականին ռուսական թիմը դեռ 3 խաղ ունի անցկացնելու:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Ռոստովի» վերջին 2 հանդիպումներում 3 գոլ է խփել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով