Հայտնի է` երբ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն կվերադառնա խաղադաշտ

«Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեի վնասվածքը լուրջ չէ: Այդ մասին հայտնի դարձավ Sportx.am-ին: Սպասվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Դեսիրեն ապաքինված կլինի և նույնիսկ կարող է մասնակցել «Արարատի» դեմ կարևորագույն հանդիպմանը (դեկտեմբերի 6):

23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Հայաստանի առաջնության 13-րդ տուրի` «Ալաշկերտի» դեմ խաղում (1:2) և հարկադրված փոխարինվել: Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստը այսօր չմասնակցեց «Նոայի» դեմ մրցավեճին (1:1):

Հիշեցնենք, որ Դեսիրեն խփած 7 գոլով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով