Արամ Ոսկանյան. «Նոր առաջարկ եմ ստացել, այն դիտարկում եմ»

Ճանաչված հայ մարզիչ Արամ Ոսկանյանն 2020 թվականին առաջին անգամ սկսեց աշխատել արտասահմանում և գլխավորեց ղազախական «Ատիրաուն»: «Միկայի», «Ուրարտուի» և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչն այդ թիմին դարձրեց Առաջին դիվիզիոնի չեմպիոն և նվաճեց 2021 թվականի Պրեմիեր լիգայի ուղեգիր: Հայ մասնագետը հարցազրույց է տվել ղազախական Kazfootball.kz-ին, որը Sportx.am-ը ներկայացնում է որոշ կրճատումներով:

— Առաջնության ավարտից հետո մինչև հիմա Ղազախստանում եք: Հաջորդ մրցաշրջանի համար Ձեր պայմանագիրը երկարաձգվե՞լ է:

— Իմ գործող պայմանագիրը դեռ ուժի մեջ է, այդ պատճառով շարունակում եմ աշխատանքը: Նոր առաջարկ ստացել եմ, այն դիտարկում եմ:

— Ի՞նչ խնդիրներ են դրվել հաջորդ մրցաշրջանի համար:

— Դեռ հստակություն չկա: Պրեմիեր լիգան նոր է ավարտվել, հարկավոր է որոշ պահեր հասկանալ:

— Եթե շարունակեք աշխատանքը, որքանո՞վ է փոխվելու թիմի կազմը: Շա՞տ են լինելու Ձեր հայրենակիցները:

— Հիմա կարելի է դիտարկել նաև ֆուտբոլիստների Ռուսաստանից ու Բելառուսից, որոնք նույնպես լեգիոներ չեն համարվում: Ինձ համար կարևոր է, որ ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ լինի, խաղա և օգուտ բերի թիմին: Իսկ ընդհանրապես շատ սաներ ունեմ: Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերում թիմի կազմում էին իմ 6 սաներ, այդ թվում Տիգրան Բարսեղյանը: Կարևորը ֆուտբոլիստը համապատասխանի այն խնդիրներին, որոնք իմ առջև դնելու է ակումբի ղեկավարությունը:

— Մարզչական շտաբում փոփոխություններ լինելո՞ւ են:

— Ես շատ լավ շտաբ ունեմ, բայց այն հարկավոր է մեծացնել: Չեմ ցանկանում ոչ ոքի փոխել, այլ ուզում եմ ևս մեկ բազմակողմանի մասնագետի: Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է մարզչական լավ թիմ: Հարկավոր է օգնական, ով կաշխատի ֆունկցիոնալ վիճակի, տակտիկայի, ստրատեգիայի, մոդելավորման և այլ հարցերով:

— Պրեմիեր լիգայում «Ատիրաուի» զբաղեցրած ո՞ր տեղը հաջողություն կհամարվի:

— Արժանի, վստահ խաղը և տեղը մրցաշարային աղյուսակում միջնամասում: Հարկավոր է աստիճանաբար առաջ շարժվել: Ցանակնում եմ ամուր թիմ ստեղծել և արժանի խաղ ցուցադրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով