Թրիլերային խաղում «Ինտերը» հաղթեց. վերջին տուրից առաջ բոլոր թիմերը շանս ունեն

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել է Մյունխենգլադբախի «Բորուսսիային» և հաղթանակի հասել 3:2 հաշվով:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ալասսան Պլեան, իսկ միլանցիների` Ռոմելու Լուկակուն: Մինչ այդ հաշիվը բացել է Մատեո Դարմիանը: 83-րդ րոպեին Պլեան նաև երրորդ գոլն է խփել, սակայն թիմակցի մոտ խաղից դուրս վիճակ արձանագրելու պատճառով այն չեղարկվել է:

Այսպիսով, վերջին տուրից առաջ B խմբում բոլոր 4 թիմերը փլեյ-օֆֆ մտնելու իրավունք ունեն: «Բորուսսիան» վաստակել է 8 միավոր, «Շախտյորն» ու «Ռեալ Մադրիդը»` 7-ական, իսկ «Ինտերը»` 5:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով