Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը` ՌՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ու «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է նոյեմբեր ամսվա Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամսվա ընթացքում մասնակցել է 2 խաղի, որոնցում 3 գոլ է խփել:
Մրցանակին հավակնում էին նաև Դալեր Կուզյաևը («Զենիթ»), Դանիլ Լեսովոյը («Դինամո»), Ալեքսանդր Տրոշեչկինը և Իլյա Լանտրատովը (երկուսն էլ «Խիմկի»):
Посмотреть эту публикацию в Instagram