Հսկայական նշանակություն ունեցող հաղթանակ «Մանչեսթեր Յունայթեդ» – ՊՍԺ խաղում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի օրվա կենտրոնական խաղը կայացավ Անգլիայում, որտեղ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն: Փարիզցիներն առավելության հասան 3:1 հաշվով:

6-րդ րոպեին Նեյմարն առաջ մղեց հյուրերին, սակայն մինչև ընդմիջում (32) Մարկուս Ռեշֆորդը հավասարեցրեց հաշիվը: 69-րդ րոպեին Մարկինյոսը կրկին առաջ մղեց ֆրանսիական թիմին, իսկ 1 րոպե անց տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց Ֆրեդը:

Թվային առավելություն ստացած ՊՍԺ-ն հաղթանակն ամրապնդեց 90+1 րոպեին: Նեյմարի շքեղ անցումից հետո զարգացած հակագրոհը Ռաֆինյայի փոխանցումից հետո եզրափակեց հենց թիմի 10 համարը` ձևակերպելով դուբլ:

Այսպիսով, վերջին տուրից առաջ H խմբում ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՌԲ Լեյպցիգն» ունեն 9-ական միավոր: Վերջինս այսօր 4:3 հաշվով արտագնա հաղթանակի է հասել թուրքական «Բաշեկշեհիրի» նկատմամբ: Թուրքերը միավոր չունեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով