Պատմական պոկեր. Ժիրուի բենեֆիսն Իսպանիայում

Չեմպիոնների լիգայի E խմբի հաղթողի կոչման համար վճռորոշ խաղում «Չելսին» Իսպանիայում 4:0 հաշվով ջախջախել է «Սևիլյային»:

Պոկերի հեղինակ է դարձել հարձակվող Օլիվյե Ժիրուն: Այդ պոկերը պատմական է, քանի որ ֆրանսիացին երբևէ ՉԼ-ի խաղում 4 գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է:

Խմբի մյուս խաղում «Կրասնոդարը» 1:0 հաշվով հաղթել է «Ռենին»:

Այսպիսով, խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ «Չելսին» 13 միավորով գրավեց առաջին տեղը, «Սևիլյան» (10)` երկրորդ, «Կարսնոդարը» (4)` երրորդ, իսկ «Ռենը» (1)` չորրորդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով