Տիկնիզյան. «Շատ եմ ամաչում, բայց դեռ չեմ կարող ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը»

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ առաջարկ է ստացել Հայաստանի հավաքականից, սակայն դեռ չի կարող այն ընդունել:

«Ճիշտ է, որ առաջարկ եմ ստացել, ՀՖՖ-ի կողմից մեծ հետաքրքրվածություն կա: Շատ եմ ամաչում, որ մերժում եմ իմ երկրորդ հայրենիքին: Անընդհատ մտածում եմ այդ մասին, որովհետև մշտապես սոցիալական ցանցերում ստանում եմ հայ ֆուտբոլասերների աջակցությունը, սակայն ես դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղացող եմ:

Չգիտեմ` վաղն ինչ կլինի, բայց հիմա չեմ կարող Հայաստանի հավաքականի օգտին որոշում կայացնել: Մրցաշրջանն իր կիզակետում է, վերջերս ավարտվել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլը, առջևում եզրափակիչ փուլն է, որին շատ եմ ուզում մասնակցել: Այդ պատճառով դեռ պատրաստ չեմ նման կտրուկ փոփոխության գնալ»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է 21-ամյա ֆուտբոլիստը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով