Արմեն Մելիքբեկյան. «VAR-ը մեր շատ խնդիրների լուծման ճանապարհն է»

ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Հայաստանի առաջնությունում տեսակրկնությունների համակարգ (VAR) տեղադրելու ծրագրերի մասին:
«Եթե այս տարի Հայաստանում չլիներ նման տնտեսական իրավիճակ, գուցե արդեն ակտիվորեն ներդնեինք VAR համակարգը: Ունեինք անգամ հանձնաժողով, որը VAR-ի հարցերով էր զբաղվում:
Հիմա հասկանում ենք, որ VAR-ը շատ խնդիրների լուծման ճանապարհն է: Հաջորդ տարվա մեկնարկից փորձելու ենք դարձյալ վերադառնալ այդ համակարգի քննարկումներին:
Մեր հնարավորությունները վերջնական գնահատելով` փորձելու ենք հասկանալ վերջնաժամկետը, երբ մենք կկարողանանք VAR-ը ներմուծել և դրանով իսկ աջակցել մեր մրցավարներին: Դա այսօր մեր առաջնահերթություններից է»,- հայտարարեց Մելիքբեկյանը: