Հայտնի է` ՀՖՖ-ն ինչ խնդիր է դրել Կապառոսի առջև ԱԱ-2022-ի ընտրական փուլում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, թե ինչ խնդիր է դրված եղել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առջև ու թիմն ինչ նպատակ է ունենալու շուտով:

«Այս անգամ (Ազգերի լիգայում-խմբ.) Կապառոսի առջև խնդիր էր դրված առաջին տեղը գրավել և նա կարողացավ դա անել:

Ինչ վերաբերվում է ԱԱ-2022-ի ընտրական փուլին, ապա այստեղ շատ կարևոր են մեր մրցակիցները: Գիտեք, որ մենք 5-րդ զամբյուղում ենք, բայց մեզ մեկ տեղ չբավարարեց չորրորդում հայտնվելու համար: Պետք է սպասենք վիճակահանությանը, չնայած հասկանում ենք, որ հատկապես 1-4 զամբյուղներում թույլ թիմեր չկան:

Կարծում եմ` մեր խնդիրը պետք է լինի մեկը: Այն արդեն ձևակերպել ենք մարզչի հետ զրույցներում: Յուրաքանչյուր խաղում պետք է պայքարենք միավորներ վաստակելու համար: Հետո, աշնանը կհաշվենք այդ միավորները և կտեսնենք` որտեղ ենք: Կարծում եմ` կարողանալու ենք այդ պայքարը մղել և այդ խնդիրը կատարել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքբեկյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով