Խինես Մելենդեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հեռանում է Հայաստանից:

«Մելենդեսի պայմանագրի ժամկետն ավարտվում է և տարվա վերջում նա իր շտաբով հեռանալու է Հայաստանից: Բայց դրանով մեր համագործակցությունը չի ավարտվի: Ժամանակ առ ժամանակ Մելենդեսը կայցելի մեզ, կշարունակի իր խորհուրդներով ու դասախոսություններով աջակցել մարզիչների կրթությանն ու հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Նոր տեխնիական  տնօրենի անունը կասենք շուտով, հավանաբար տարվա սկզբին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով