Մխիթարյանին միտումնավոր հարվածեցին. կարգազանցը կարմիր քարտ ստացավ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ռոմա» — «Յանգ Բոյզ» խաղի վերջնամասում տգեղ միջադեպ տեղի ունեցավ:
Գնդակի համար պայքարում հյուրերի ֆուտբոլիստ Մոհամեդ Կամարային դուր չեկավ, որ Հենրիխ Մխիթարյանն անզիջում էր և միտումնավոր ձեռքով հարվածեց հայ ֆուտբոլիստի դեմքին:
Մրցավարն անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց գվինեացուն:
Մխիթարյանը սկզբում ընկավ խոտածածկին, սակայն հետո ոտքի կանգնեց, որպեսզի հաշվեհարդար լինի: