«Ռոման» հաղթեց և խմբում գրավեց առաջին տեղը. Մխիթարյանը` լուրջ միջադեպի կենտրոնում (տեսանյութ)

03.12.2020; Rom; Fussball UEFA Europa League - AS Roma - BSC Young Boys; Auseinandersetzung zwischen Mohamed Ali Camara (YB) und Lorenzo Pellegrini (Roma), daneben zeigt der Schiedsrichter Mohamed Ali Camara (YB) die Rote Karte (Claudio de Capitani/freshfocus)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Յանգ Բոյզի» նկատմամբ:

Հաշիվը բացեց շվեյցարական թիմի ռմբարկու Ժան-Պյեր Նսամեն: Մինչև ընդմիջում Բորխա Մայորալը պատասխան գոլը խփեց: Ընդմիջումից անմիջապես հետո փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կտրուկ ակտիվացրեց իր թիմի խաղը: 59-րդ րոպեին 18-ամյա պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին հեռահար արտակարգ հարվածով առաջ մղեց «գայլերին»: 81-րդ րոպեին Էդին Ջեկոն ամրապնդեց տանտերերի հաղթանակը:

Երկու րոպե անց տհաճ միջադեպ տեղի ունեցավ Մխիթարյանի մասնակցությամբ: Գնդակի համար Հենրիխի հետ պայքարող Մոհամեդ Կամարան հանկարծ միտումնավոր հարվածեց հայ ֆուտբոլիստի դեմքին: Մրցավարն անմիջապես նրան կարմիր քարտ ցույց տվեց: Մխիթարյանը ցանկանում էր վրեժխնդիր լինել, սակայն նրա թիմակիցները թույլ չտվեցին, որ նա նույնպես չհեռացվի խաղադաշտից:

Այսպիսով, «Ռոման» վաստակեց 13 միավոր և խմբում գրավեց առաջին տեղը:

1 thought on “«Ռոման» հաղթեց և խմբում գրավեց առաջին տեղը. Մխիթարյանը` լուրջ միջադեպի կենտրոնում (տեսանյութ)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով