Էդգար Սևիկլյանը նորամուտը նշեց Իսպանիայի առաջնությունում

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Լևանտեն» 3:0 հաշվով հաղթնակի է հասել «Խետաֆեի» նկատմամբ:
Վալենսիական թիմի կազմում նորամուտն է նշել հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը: Դա նաև նրա կարիերայի առաջին խաղն էր Լա Լիգայում: 19-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 83-րդ րոպեին:
Այդ հաղթանակի շնորհիվ «Լևանտեն» վաստակել է 11 միավոր, բարձրացել 17-րդ տեղ` հեռանալով վտանգավոր գոտուց:
Հիշեցնենք, որ Սևիկյանը «Լևանտե» է տեղափոխվել 2017 թվականին: Այս ընթացքում նա հանդես էր գալիս վալենսիացիների պատանեկան թիմերում: