Հայ ֆուտբոլիստը հայտավորվել է Լա Լիգայի խաղին

«Լևանտեն» ներկայացրել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի` «Խետաֆեի» դեմ հանդիպման հայտացուցակը:

Վալենսիական թիմի կազմում մրցավեճին կարող է մասնակցել հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը: Նա ստացել է 44 համարի խաղաշապիկը:

19-ամյա ֆուտբոլիստը 2017 թվականին է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայից տեղափոխվել «Լևանտեի» ակադեմիա: Երկար ժամանակ նա հանդես էր գալիս «Լևանտե Բ»-ի կազմում, որը ներկայացնում Սեգունդա Բ դիվիզիոնը: Սևիկյանը հանդես է գալիս նաև Ռուսաստանի Մ20 հավաքականում:

«Լևանտե» – «Խետաֆե» խաղը կկայանա դեկտեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով