Հեթ-տրիկ. Էդուրադ Սպերցյանի հերթական ֆանտաստիկ ելույթը

Ռուսաստանի առաջին դիվիզիիոնի (ФНЛ) 26-րդ տուրում «Կրասնոդար-2»-ը 7:0 հաշվով ջախջախել է «Սպարտակ-2»-ին:

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 20-ամյա ֆուտբոլիստը խփած 12 գոլով ռմբարկուների ցանկում բարձրացել է երկրորդ տեղ: Նա նաև 4 գոլային փոխանցում է կատարել:

Հիշեցնենք` երեկ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ Սպերցյանի հետ բանակցում են Հայաստանի հավաքական հրավիրելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով