Հենրիխ Մխիթարյանը` նախորդ ամսվա «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է նոյեմբեր ամսվա «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստ:

«Գայլերի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը հաղթել է քվեարկության արդյունքում:

Նախորդ ամսվա ընթացքում Մխիթարյանը 6 խաղում դարձել է 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով