«Լևանտեի» հայ ֆուտբոլիստ. «Հայաստանի հավաքականի հրավերին դեռ վերջնական չեմ պատասխանել»

Դեկտեմբերի 6-ին Իսպանիայի առաջնությունում, Լևանտեի կազմում նորամուտը նշեց 19-ամյա հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը: Ռուսաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստը Sport24.ru-ի հետ զրույցում պատմել է իր նորամուտի,  Հայաստանի հավաքականից ստացած առաջարկի և իր երազանքի թիմի մասին: Sportx.am-ը հարցարզույցը ներկայացնում է որոշ կրճատումներով:

— Ինչպիսի՞ զգացմունքներ ունես իսպանական Պրիմերայում նորամուտի կապակցությամբ:

— Միայն դրական: Շատ ուրախ և գոհ եմ, որ «Լևանտեի» կազմում նորամուտս նշեցի Լա Լիգայում: Սա շատ կարևոր օր է իմ կյանքում, ինչպես նաև իմ ծնողների, հարազատներին, ընկերների և բոլոր նրանց, ովքեր աջակցել և հավատացել են ինձ: Այս օրը հավերժ կհիշեմ:

— Հաջորդ տուրում «Լևանտեն» մրցելու է «Բարսելոնայի» դեմ: Եթե մասնակցես խաղին, դա քեզ համար ի՞նչ կնշանակի:

— ««Բարսելոնան» իմ երազանքի թիմն է: Երբեք դա չեմ թաքցրել և չեմ թաքցնի: «Կամպ Նոու» ստադիոնում խաղալը անհավանական իրադարձություն կլիներ: Տեսնենք, թե այս շաբաթվա ընթացքում ինչ կլինի: Միայն դրական հույսեր ունեմ:

— Դու ասում էիր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քեզ հետ կապ է հաստատել ВКонтакте-ի և WhatsApp-ի միջոցով, նամակներ են գրել: Հիմա ոչինչ չի փոխվել:

— Այո գրել են, առաջարկել ու հետաքրքրվել: Երբեք դրական կամ բացասական պատասխան չեմ տվել:

— Խորեն Բայրամյանն ու Արշակ Կորյանը նույնպես հանդես են եկել Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, սակայն արդյունքում ընտրել են Հայաստանի ազգային հավաքականը: Դեռ շո՞ւտ է խոսել այն մասին, թե որ ազգային հավաքականն ես ընտրելու:

— Հիմա պարզապես չեմ մտածում այդ մասին և չեմ կենտրոնանում այդ հարցի վրա: Այդ խնդրին հարկավոր է մոտենալ շատ լուրջ և հանգիստ:

— Հետևո՞ւմ ես Հայաստանի հավաքականին: Վերջերս նրանք Ազգերի լիգայի իրենց խմբում հաղթող դարձան և դուրս եկան B դիվիզիոն:

— Այո, հետևում, մի քանի խաղ դիտել եմ: Անկեղծ ուրախ էի, որ նրանք B դիվիզիոն դուրս եկան հայ ազգի համար նման ծանր ժամանակահատվածում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով