Հայաստանի ֆուտզալի հավաքականը փառահեղ հաղթանակ տարավ

Եվրոպայի առաջնության հիմնական փուլում հայտնվելու համար փլեյ-օֆֆ խաղերից առաջինում Հայաստանի հավաքականը Բուլղարիայում 4:0 հաշվով ջախջախեց այդ երկրի ընտրանուն:

Հայկական թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Համլետ Մանուկյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դավիթ Ասլանյանը և Վլադիմիր Սանոսյանը:

Պատասխան խաղը պետք է կայանար Երևանում, սակայն պատերազմի պատճառով որոշում էր կայացվել երկու հանդիպումներն անցկացնել Բուլղարիայում: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը ձևականորեն տանտեր կհամարվի դեկտեմբերի 9-ին կայանալիք խաղում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով