Մահացել է լեգենդար Պաոլո Ռոսսին․ մեկ տարի առաջ նա Հայաստանում էր

Իտալիայի հավաքականի, «Միլանի» ու «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաոլո Ռոսսին մահացել է 64 տարեկան հասակում։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ, գրում է Football Italia-ն։

Ռոսսին 1982 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բրազիլիայի դեմ խաղում (3։2), իսկ եզրափակչում գրավել է գերմանացիների դարպասը (3։1)։ Աշխարհի չեմպիոնն այդ տարի ստացել է Ոսկե գնդակ մրցանակը։

Վերջին տարիներին Ռոսսին աշխատում էր RAI հեռուստաընկերությունում որպես վերլուծաբան։ 2019 թվականբի սեպտեմբերին նա այդ կարգավիճակով ժամանել էր Երևան՝ Հայաստան – Իտալիա խաղը մեկնաբանելու և վերլուծելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով