Մալխաս Ամոյանը ջախջախեց թուրքին և դուրս եկավ եզրափակիչ

Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր:
Կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշը 7:0 հաշվով ջախջախել է թուրք Չենգիզ Արսլանին:
Եզրափակչում Ամոյանը մրցելու է հունգարացի Բալինտ Կորպասի հետ: Գոտեմարտը կկայանա վաղը: