Հիասքանչ քամբեք. Սլավիկ Գալստյանը դարձավ աշխարհի գավաթակիր

Բելգրադում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտը: Սլավիկ Գալստյանը մրցեց ուկրաիանցի Արթուր Պոլիտաևի հետ և հաղթանակի հասավ:
Առաջին կեսից հետո Սլավիկը զիջում էր 0:4 հաշվով, սակայն երկրորդում կարողացավ փայլուն քամբեք կատարել և հավասարեցնել հաշիվը: Դրա շնորհիվ հայ ըմբիշը բրոնզե մեդալ նվաճեց:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալ կարող է նվաճել նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով մրցելու է սերբ Վիկտոր Նեմեսի հետ: