Արթուր Ալեքսանյանը հրաժարվեց բրոնզե մեդալի համար պայքարից

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցելու Սերբիայում ընթացող Աշխարհի գավաթի 97 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտին։

«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը Աշխարհի Գավաթում»,- գրված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը որակավորման փուլում պարտվել է ռուս Մուսա Եվլոևին։ Վեռրջինս հասել է եզրափակիչ, ինչն Արթուրին հնարավորություն էր տվել սփոփիչ գոտեմարտով բրոնզե մեդալի համար պայքարել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով