Պաշտոնական․ «Ալաշկերտը» նոր պայմանագիր է կնքել Եղիշե Մելիքյանի հետ

«Ալաշկերտը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
41-ամյա մասնագետի գլխավորությամբ մեր թիմն առաջնության աշնանային հատվածից հետո 18 միավորով առաջատարների թվում է։
«Լիահույս ենք, որ նոր տարում պարոն Մելիքյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մեծ հաջողություններ կարձանագրի»,- գրված է ակումբի հայտարարությունը։