Հայկական թիմը հրաժարվեց Առաջին խմբի հետագա մասնակցությունից

«Ալաշկերտ-2»-ը հրաժարվել է շարունակել ելույթները Առաջին խմբում:

«Հիմք ընդունելով «Ալաշկերտ» ՖԱ-ի գրությունը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ «Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր հետագա մրցելույթները ՀՀ ֆուտբոլի 2020/2021 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությունում:

Հաշվի առնելով  վերոնշյալը՝ ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 8-րդ մրցափուլից հետաձգված՝ «Շիրակ-2»-«Ալաշկերտ-2» հանդիպումը չի կայանա»,- գրված է ՀՖՖ-ի հայտարարությունում:

Հավելենք, որ «Ալաշկերտ-2»-ը 13 խաղում վաստակած 3 միավորով եզրափակում էր մրցաշարային աղյուսակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով