Պաշտոնական. Հեղինակավոր ֆուտբոլիստը հեռացավ «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Դմիտրի Գուզը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին թիմի կազմում անցկացրած ելույթների, ներդրած ջանքերի ու նվիրվածության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։

«ՈՒզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին այն կարճ ժամանակահատվածի համար, որը ես անցկացրի ակումբում։ Այս թիմը միշտ կմնա իմ սրտում։ Մաղթում եմ հաջողություն, թող այն ժպտա ձեզ, որպեսզի հասնեք առաջադրված նպատակներին։ Իսկ երկրպագուները թող շարունակեն թիմի կողքին լինել ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին։ Վստահ եղեք նման տղաներով թիմը հաստատ հաջողության է հասնելու»,- ակումբի կայքի հետ զրույցում նշել է Գուզը։

Հավելենք, որ 32-ամյա պաշտպանն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա մասնակցել է պաշտոնական 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Մինչ այդ նա 2 անգամ «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն` լինելով թիմի ավագը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով