«Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ առաջատարի նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի նախապես կայացած խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։

27-րդ րոպեին Վիլիան Ժոզեն առաջ մղեց բասկերին, սակայն 4 րոպե անց Ժորդի Ալբան շեշտակի հարվածով պատասխան գոլը խփեց։ Քիչ անց Ֆրենկի դե Յոնգն արդեն առաջ մղեց տանտերերին։ Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ հրաշալի գոլային պահեր ունեին, սակայն հաշիվը չփոխվեց։

Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը 20 միավորով բարձրացավ հինգերորդ տեղ։ Բասկերը 26 միավորով կիսում են առաջին տեղը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով