Լևանդովսկին ճանաչվեց 2020 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

ՖԻՖԱ-ն անցկացրեց 2020 թվականի լավագույնների մրցանակաբաշխությունը: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ ֆուտբոլիստը ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյից ստացավ The Best մրցանակը:
Թեկնածուների եռյակում էին նաև Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»):
Լավագույն դարպասապահի մրցանակը ստացավ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին մյունխենյան թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի ու Բունդեսլիգայի հաղթող, ինչպես նաև Գերմանիայի գավաթի, Գերմանիայի սուպերգավաթի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի չեմպիոն: Լևանդովսկին դարձավ Չեմպիոնների լիգայի ու Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն:
Լավագույն կին ֆուտբոլիստուհի ճանաչվեց Լյուսի Բրոնզը («Մանչեսթեր Սիթի», Անգլիա):