Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնայի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը փայլուն հաղթանակ տոնեց Բարսելոնայի շրջանային մրցաշարում։ Մեր շախմատիստը 2494 միջին վարկանիշ ունեցող մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Մրցաշարի ընթացքում Գրիգորյանը տոնեց 7 հաղթանակ, որոնցից 5-ը՝ գրոսմայստերների նկատմամբ։

Նյութի սկզբնաղբյուր՝ http://chessfed.am/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով