Պաշտոնական․ 3-րդ ֆուտբոլիստը հեռացավ «Ուրարտուից»

«Ուրարտուն»և կիսապաշտպան Մաքսիմ Մաշնյովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Ակումբը շնորհակալության է հայտնոել ռուս ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում, գրված է երևանցիների կայքում։
Հավելենք, որ Մաքսիմ Մաշնյովը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Թիմի կազմում Մաշնյովը մասնակցել էր 6 պաշտոնական հանդիպման։
Ավելի վաղ հայկական թիմը լքել էին Դմիտրևի Գուզը և Ալեքսանդր Ռադչենկոն։