Պուշկաշի մրցանակ. Հայտնի է 2020 թվականի աշխարհի լավագույն գոլը (տեսանյութ)

ՖԻՖԱ-ն ներկայացրեց 2020 թվականի աշխարհի լավագույն գոլը: Ֆրենց Պուշկաշի անվան մրցանակը ստացավ «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը:

Կորեացի ֆուտբոլիստը «Բարնլիի» դեմ խաղում գնդակը ստացել է սեփական կիսադաշտում, շրջանցել մի քանի մրցակիցների և գոլ խփել:

Եզրափակիչ եռյակում էին նաև «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով «Բարսելոնայի» կազմում կրկնկով գրավել է «Մալյորկայի» դարպասը, ինչպես նաև կիսապաշտպան Ջորջիան դե Արասկաետան, ով շրջադարձ հարվածով գոլ է խփել «Ֆլամենգոյի» ու «Սեարայի» միջև խաղի ժամանակ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով