Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Աշխարհի փոխչեմպիոնի հետ

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային հավաքականի հետ: Այդ մասին տեղեկացնու է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն:
Խաղը կկայանա աշխարհի գործող փոխչեմպիոնների հարկի տակ՝ խորվաթական Օսիեկ քաղաքում:
Սա կլինի երկու երկրների ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։