Մխիթարյան. «Դեռ վաղ է խոսել չեմպիոնության մասին, բայց սա տարօրինակ մրցաշրջան է»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ռոմայի» հաղթանակը (3:1) «Տորինոյի» նկատմամբ, որի սկիզբը նա դրել է շեշտակի հարվածով խփած գոլով:
«Գիտեինք, որ դժվար է լինելու, բայց լավ էինք նախապատրաստվել և արժանի էինք հաղթանակի: Վերջին 10-15 րոպեներին մի փոքր հանգստացանք, որովհետև «Տորինոն» մեկ ֆուտբոլիստով պակաս էր: Սակայն նրանք մեզ որոշակի խնդիրեն ստեղծեցին, այդ պատճառով պետք է վերլուծենք մեր սխալները և սվորենք չկրկնել դրանք:
Այժմ մի քանի օր ունենք «Ատալանտայի» դեմ հանդիպմանը նախապատրաստվելու և նրանց խաղը վերլուծելու համար: Բարդ մրցավեճ է լինելու, բայց առանց դրա ֆուտբոլ չկա:
Չեմպիոնությո՞ւնը: Առջևում դեռ շատ խաղեր կան, և շուտ է խոսել` արդյո՞ք կկարողանանք Սկուդետտոյի թեկնածու դառնալ: Սա տարօրինակ մրցաշրջան է, մրցաշարային աղյուսակում զգալի խտություն է», Roma TV-ի հետ զրույցում ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Ռոման» 24 միավորով «Յուվենտուսի» հետ կիսում է Ա սերիայի 3-4 տեղերը: