«Ռոման» տանը ջախջախեց «Տորինոյին». Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ

Ա Սերիայի 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Տորինոյին»:

Հանդիպման 11-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով: Խաղի կանոնների կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ ու դաշտից հեռացվեց Վիլֆրիդ Սինգոն:

Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին Վերետուն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը կրկնապատկելով խաղի հաշիվը՝ 2:0:

68-րդ րոպեին Պելեգրինին գեղեցիկ գոլով հաշիվը դարձրեց՝ 3:0:

73-րդ րոպեին «Տորինոյի» ավագը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3:1:

Այս խաղից հետո «Ռոման» 24 միավորով մրցաշարային աղյուսակում 4-րդն է, իսկ «Տորինոն» 6 միավորով 19-րդը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով