Վազգեն Թևանյանը դարձավ Աշխարհի գավաթակիր

Ըմբշամարտի ազատ ոճի Աշխարհի գավաթի 65 քաշային կարգի եզրափակչում Վազգեն Թևանյանը 9:1 հաշվով ջախջախեց Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսզակաևին:
Առաջին կեսից հետո հաշիվը 1:0 էր, իսկ երկրորդում Հայաստանի ըմբիշն էլ ավելի փայլուն ելույթ ունեցավ:
Այսպիսով, Հայաստանը Բելգրադում առաջին ոսկե մեդալը նվաճեց:
Հավելենք, որ Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը, ում կիսաեզրփակչում հաղթել էր Թևանյանը, դարձավ բրոնզե մեդալակիր: Որոշիչ գոտեմարտում նա 7:1 հաշվով հաղթեց մոլդովացի Նիկոլա Գրահմեզին: