«Վելտինս Արենան» համարվում է Եվրոպայի ռեկորդակիր՝ ընդունած հանդիսատեսների թվով

«Վելտինս Արենան» կամ առավել հայտնի «ԱուֆՇալկե Արենան» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է գերմանական Գելզենկիրխեն քաղաքում: «Շալկե 04» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը 2005թ-ի ամռանից ստացել է գերմանական գարեջրագործական «Վելտինս» գործարանի անունը: Մարզադաշտում տեղի են ունեցել աշխարհի առաջնությունների հանդիպումները՝ ֆուտբոլ (2006), հոկեյ (2010):
Արենայի առանձնահատկություններից մեկը բազմաֆունկցինալ դաշտն է՝ չորս ժամվա ընթացքում այն շարժվում է դեպի փողոց՝ անցնելով հարավ—արևմտյան տրբունայի տակ, ինչը ապահովում է թե՛ մարգագետնի աճեցման լավագույն պայմանները, և թե՛ նրա անվտանգությունը՝ մարզադաշտում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների ժամանակ: Մարզադաշտի բազմաֆունկցիոնալ լինելը թույլ է տալիս ֆուտբոլային դաշտը արագ վերածել սառցադաշտի:
2002թ-ից այստեղ են անցկացվում Համաշխարհային թիմի մարտահրավեր՝ բիաթլոնի աստղերի Սուրբ ծննդյան մրցավազքը: 2010 թվականի դեկտեմբերի 24-ին ձյան առատ տեղումների պատճառով տանիքը փլուզվել է, ինչի հետևանքով դեկտեմբերի 30-ին նշանակված մրցավազքը հետաձգվեց հանդիսատեսի և մարզիկների անվտանգության ապահովման անհնարինության պատճառով և տեղի ունեցավ 2011 թվականի մարտի վերջին:
2004թ-ին մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ հաղթեց պորտուգալական «Պորտուն»՝ եզրափակչում 3:0 հաշվով հաղթելով «Մոնակոյին»:
2006 թվականին մարզադաշտում տեղի ունեցան ՖԻՖԱ—ի աշխարհի գավաթի 5 հանդիպումներ, ներառյալ քառորդ եզրափակիչը բրիտանացիների ևպորտուգալացիների միջև: Համաշխարհային գավաթի խաղարկության ժամանակ ՖԻՖԱ-ի կանոններին համապատասխան, մարզադաշտը կոչվում էր «Գելզենկիրխեն ՖԻՖԱ—ի Աշխարհի գավաթի մարզադաշտ» (FIFA World Cup Stadium Gelsenkirchen):
2010 թ. Մայիսի 7-ին տեղի ունեցավ սառույցի հոկեյի աշխարհի 2010 թ. Առաջնության մեկնարկային հանդիպումը ԱՄՆ և Գերմանիայի ազգային հավաքականների միջև: Մարզադաշտի տրիբունաներում հանդիպումը դիտել է 77 803 հանդիսական՝ այդպիսով սահմանելով սառույցի հոկեյի խաղերի հաճախման համաշխարհային ռեկորդ: Ֆուտբոլային խաղադաշտի տարածքում տեղադրվեց հոկեյի խաղադաշտ, որը տարածք էր տրամադրում ավելի քան 15 հազար մարդու ՝ չհաշված 60 հազար տրիբունա:
2013/14 մրցաշրջանի մեկնարկից առաջ մարզադաշտը ընդլայնվեց 300 տեղով, որից հետո այն սկսեց տեղավորել 61 973 հանդիսական: 2015-ի ամռանը թողունակությունը ավելացվեց ևս 298 տեղով, դառնալով 62 271: