7+5. Մխիթարյանը շարունակում է Եվրոպայի թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ կիսապաշտպանը մնալ

Roma vs Torino - Serie A TIM 2020/2021

Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Ռոմա» – «Տորինո» խաղում (3:1) Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը: Այդ գոլը Հայաստանի հավաքականի ավագի համար 7-րդն էր Ա սերիայի ընթացիկ առաջնությունում: Կիսապաշտպանը նաև 5 գոլային փոխանցում է կատարել:

Opta-ն տեղեկացնում է, որ գոլ+փոխանցում հաշվարկում Մխիթարյանի վաստակած 12 (7+5) միավորը շարունակում է լավագույն արդյունքը մնալ Եվրոպայի թոփ-5 առաջնություններում:

Հատկանշական է, որ բոլոր մրցաշարերի հաշվարկում Հենրիխը վերջին 9 խաղում 8 գոլ է խփել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով