«Բորուսսիայի» նոր աստղը․ 16 տարեկանում ռեկորդային գոլ Բունդեսլիգայում

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «Բորուսսիան» 1։2 հաշվով արտագնա պարտություն է կրել Բեռլինի «Ունիոնից»։

Դորտմունդյան թիմի միակ գոլը խփել է պատանի հարձակվող Յուսսուֆա Մուկոկոն։

Opta-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի քաղաքացիություն ունեցող կամերունցին դարձել է Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։ Այդ պահին նա 16 տարեկան և 28 օրական էր։

Նախկին ռեկորդը պատկանում էր «Բայերի» ծագող աստղ Ֆլորիան Վիրտցին, ով հունիսին գոլի հեղինակ էր դարձել, երբ 17 տարեկան և 34 օրական էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով