«Լիվերպուլը» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակի հասավ և ամրապնդվեց առաջին տեղում

Անգլիայի առաջնության 14-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել է «Կրիսթալ Փելասին»։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ջախջախիչ հաղթանակի է հասել 7։0 հաշվով:

Դուբլի հեղինակ են դարձել Ռոբերտո Ֆիրմինոն և փոխարինման մտած Մոհամեդ Սալահը։ Նրանք նաև մեկական գոլային փոխանցում են կատարել։ Գոլ են խփել նաև Տակումի Մինամինոն, Սադյո Մանեն և Ջորդան Հենդերսոնը։

Պրեմիեր լիգայի չեմպիոնը վաստակել է 31 միավոր և ավելի ամրապնդվել առաջին տեղում։ Մոտակա հետապնդող «Տոտենհեմը» 25 միավոր ունի, սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Կրիսթալ Փելասը» 18 միավորով 12-րդ տեղում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով