Սարսափելի վնասվածք․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստի կարիերան վտանգված է

«Բարսելոնայի» աջ պաշտպան Մուսա Վագեն, ով վարձավճարով հանդես է գալիս ՊԱՕԿ-ի կազմում, շատ լուրջ վնասվածք է ստացել։

«Արիսի» դեմ խաղում սենեգալցին բախվել է դարպասաձողին, երբ փորձել է հեռացնել դեպի դարպասն ընթացող գնդակը, գրում է Sport.es-ը։

Բուժզննումից հետո պարզվել է, որ 22-ամյա ֆուտբոլիստը պատռել է աջ ծնկի առջև, հետևի և կողային խաչաձև կապանները։

Հունական և կատալոնական աղբյուրըները գրում են՝ վնասվածքն այնքան լուրջ է, որ Վագեն կարող է ավարտել կարիերան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով