Հաղթական գոլ խաղավարտից 6 վայրկյան առաջ. «Բավարիան» դարձավ առաջատար

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպել են առաջատար«Բայերն» ու «Բավարիան»: Չեմպիոնը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել:
14-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը բացել է Պատրիկ Շիկը: Ընդմիջումից առաջ (43) Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին պատասխան գոլն է խփել: 2020 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը նաև իր թիմին հաղթանակ է պարգևել: Լեհ հարձակվողն աչքի է ընկել մրցավարի ավելացրած ժամանակի ավարտից 6 վայրկյան առաջ:
«Բավարիան» վաստակել է 30 միավոր և բարձրացել առաջին տեղ: «Բայերը» 28 միավորով նահանջեց երկրորդ հորիզոնական: